Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հասել է 6,9 միլիոնի

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

08720000-0a00-0242-7546-08da076c21aa_cx0_cy7_cw0_w1200_r1.jpg

Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց թիվը հուլիսի ընթացքում մեծացել Է ավելի քան 300 հազարով եւ հասել 6,9 միլիոնի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):

«(Ուկրաինայում) ներքին տեղահանվածների թիվն օգոստսի 23-ի դրությամբ հասել Է 6,9 միլիոնի»,- նշել Է ՄՄԿ-ն՝ պազաբանելով, որ հուլիսից իր տունն Է լքել ավելի քան 300 հազար մարդ: Հիմնականում խոսքը վերաբերում Է Ուկրաինայի հարավում եւ արեւելքում տեղահանված անձանց: Կազմակարպության տվյալներով՝ աշխատունակ տարիքի տեղահանված անձանց 44 տոկոսն «այս պահին որեւիցե միջոց չի վաստակում»:

Նրանցից լոկ մեկ երրորդն Է հայտարարել, որ «աշխատավարձը եկամտի իրենց հիմնական աղբյուրն Է», իսկ 24 տոկոսն «ապավինում Է պետության օժանդակությանը»:

ՄՄԿ-ի հարցմանը մասնակցած մարդկանց մեծ մասը (70 տոկոս) հայտնել Է, որ հարկադրված Է տնտեսել, այդ թվում սննդամթերքի հարցում: Հիմնական կարիքների թվում ներքին տեղահանվածները նշում են կանխիկ փողը, դեղորայքը եւ նորոգման ու շինարարության նյութերը:

ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 24-ից մինչեւ օգոստոսի 23-ն Ուկրաինայից Եվրոպայի երկրներ Է ժամանել ավելի քան 6,85 միլիոն փախստական: Նրանցից ավելի քան 3,93 միլիոնը գրանցվել Է այդ պետություններում պաշտպանության եւ օգնության ցուցաբերման շրջանակներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00—ԶՀ