Նոր դեմք՝ դատական համակարգում. որ դատավորի թեթև ձեռքով կալանավորվեց Միքայել Արզումանյանը․«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Միքայել Արզումանյան

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե որ դատավորի թեթեւ ձեռքով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը կալանավորվեց: Այդ դատավորը Երեւան քաղաքի դատավոր Տաթեւիկ Մուրադյանն է, որը 2021 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Վերջինս դատական համակարգում նոր դեմք է եւ համարվում է ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կադրերից մեկը:

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի ՊԲ հրամանատարը ձերբակալվեց Արցախ-Հայաստան ավտոճանապարհին: Նրա փաստաբանը պնդում է, որ երբեք ծանուցում չի ուղարկվել նախաքննական մարմին ներկայնալու վերաբերյալ: Հավելենք, որ գեներալ-լեյտենանտին տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ, եւ նա մեղադրվում է Շուշիի պաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար, ինչի հետեւանքով քաղաքը հանձնվեց հակառակորդին: Արզումանյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ