Երկրի բազում անվտանգային հարցերի հորձանուտում ՀՀ ԱԽՔ-ը կարևոր գործ ունի՝ ՔՊ վարչության կազմ ընտրվելը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

305846549_10224382886252075_1412695887509476543_n.jpg

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի գրասենյակը տեղեկություն է տարածել, թե նա աշխատանքային այց է ունեցել Գեղարքունիքի մարզ։ Տպավորություն է, թե նա քափ ու քրտինք աշխատում է երկրի զարգացման համար։ Բայց պարզվում է, որ պետական միջոցներով այցի բուն նպատակը ՔՊ-ական, կուսակցական է։

Նույն հագուստներով նրան տեսնում ենք արդեն Գավառում ՔՊ վարչության անդամի թեկնածուների շարքում։ Երկրի բազում արտաքին, անվտանգային հարցերի հորձանուտում, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որը վախեցել էր Արցախում ժողովրդի մեջ դուրս գալ, պարզվում է ավելի կարեւոր գործ ունի՝ ՔՊ վարչության կազմ ընտրվելը։

Հազար ու մի չլուծված հարցերի փոխարեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները նրանցից պակաս չեն ճգնում կուսակցական աշխատանքով զբաղվել։ Այսքան խնդիր ու սրանց անհոգությունը»։

--00—ԶՀ