Գերասիմ Վարդանյանի կալանավորման ժամկետը երկարացվեց երեք ամսով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

7

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանի խափանման միջոցը փոխելու հարցում դատարանն անդրդվելի էր. եւս երեք ամիս նա կմնա կալանքի տակ ։

«Փաստինֆո»-ի թղթկացի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ընթանում է ՀՅԴ անդամներ Գերասիմ Վարդանյանի, Բագրատ Եսայանի, Գառնիկ Մելքումյանի գործով դատական նիստը, որի ընթացքում Գերասիմ Վարդանյանի պաշտպան Բենիկ Գալստյանը միջնորդություն ներկայացրեց՝ պահանջելով Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել երաշխավորությամբ։ Գերասիմ Վարդանյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ 14 պատգամավոր՝ Արամ Վարդևանյանը, Արծվիկ Մինասյանը, Աննա Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Գեղամ Մանուկյանը և ընդդիմադիր այլ պատգամավորներ։ Անձնական երաշխավորության միջնորդությունից զատ պաշտպանը միջնորդեց նաև որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառել գրավը, եթե, այդուհանդերձ, դատարանը գտնի, որ երաշխավորությունը բավարար չէ Վարդանյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար։ Ինքը՝ Գերասիմ Վարդանյանը, նշեց, որ ինքն այն մարդը չէ, որ գա դատարան՝ ազատություն խնդրելու, այն, ինչ կատարվում է՝ հայրենիքը պահպանելու պայքար է, ինքը գիտակցված է մտել պայքարի մեջ և որոշումը թողնում է դատավորին, նրա խղճին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԻԴ