Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

․

Երևանի փողոցները, այգիներն ու պուրակները կհամալրվեն նոր, արժեքավոր, եզակի ծառաթփատեսակներով, ինչպիսիք մայրաքաղաքում դեռ չեն տնկվել, հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ ի գիտություն տնտեսվարող սուբյեկտների:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից հստակ սահմանվել են չափորոշիչներ՝ ծառերը պետք է լինեն ոչ պակաս, քան 3 մետր բարձրության, սաղարթը՝ ձևավորված, ճյուղերի երկարությունը՝ 1 մ եւ ավելի, բնի տրամագիծը՝ 5,5 սմ հաստությամբ, շտամպը՝ նվազագույնը 2 մ, և իհարկե ՝ փակ արմատային համակարգով:

--00--ԱՀ