Թուրքիան և Ադրբեջանը վախենում են ԱՄՆ-ից, այն ազդեցության լուրջ լծակներ ունի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Թուրքիան և Ադրբեջանը վախենում են ԱՄՆ-ից, այն ազդեցության լուրջ լծակներ ունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ Արմեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում նվազել են, մեծ հաշվով, հենց արևմուտքն էլ իր առջև խնդիր է դրել՝ ռուսներին դուրս հանել տարածաշրջանից։ Արևելագետի պնդմամբ, աշխարհաքաղաքական դիմակայություն է գնում և ՀՀ-ն մեծ տերությունների բախման պլացդարմ է դարձել։

Ըստ մեր զրուցակցի՝ այդ առումով տարածաշրջանում թույլ օղակը Հայաստանն է։

--00—ԱՊ