«Արթիկ» ՔԿՀ-ում հանձնուքի 2 հացերի արանքում փայլաթիթեղով փաթեթավորված թմրամիջոց է հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

2022 թ․ հուլիսի 27-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքից երկու հացերի արանքում հայտնաբերել էին փայլաթիթեղով փաթեթավորված փաթեթ՝ կաթնագույն և բյուրեղանման զանգվածներով։ Հայտնաբերվածն ուղարկվել էր փորձաքննության, հյատնում է ՀՀ քրեակատարողական ծառայությունը:

Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվածը՝ ընդհանուրը 0․209 գրամ քաշով, «a-PVP» տեսակի թմրամիջոց է։ Միևնույն ժամանակ բաղադրության մեջ հայտնաբերվել է նաև դիֆենհիդրամին (դիմեդրոլ) տեսակի նյութ։

Վերոնշյալի կապակցությամբ Արթիկի և Անիի քննչական բաժնում վարույթ է ընդունվել։

--00—ԼՄ