«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողները քայլուղու վրա դրոնով ներնետված կասկածելի փաթեթ են հայտանաբերել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

նկար

2023 թ․ փետրվարի 16-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները հիմնարկի բնակելի գոտում՝ հանձնուքների ընդունման և տրամադրման սենյակի պատուհանի դիմացի քայլուղու վրա, նկատել են հեռակառարվող անօդաչու թռչող սարքի միջոցով (դրոն) ներնետված կասկածելի փաթեթ՝ մետաղյա կախիչով։

նկար

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, փաթեթի զննությամբ հայտնաբերվել են ընդհանուրը 7․55 գրամ շագանակագույն, փոշենման, կոշտացած զանգվածներ, 2 առանձին փաթեթներով, ընդհանուրը 41․49 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող կանաչ, մանրացված չոր զանգվածներ, բջջային հեռախոսի 6 մարտկոց և 4 բջջային հեռախոս, որոնցից 3-ը վնասվել է հեռակառարվող անօդաչու թռչող սարքի բարձր լինելու պատճառով։

Փաստի առթիվ Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

նկար

--00—ԼՄ