Ոստիկանապետների միջազգային համաժողով՝ ԱՄՆ-ում․ միջոցառմանը մասնակցել է 15000 ներկայացուցիչ աշխարհից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

1

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի նախաձեռնությամբ՝ հայկական պատվիրակության կազմում ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը և շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը մասնակցեցին հոկտեմբերի 15-ից 18-ը ԱՄՆ Դալաս քաղաքում կայացած Ոստիկանապետների միջազգային ասոցիացիայի 2022 թվականի համաժողովին և ցուցահանդեսին։

Ոստիկանության ոլորտի առաջնորդներին միավորած ամենամյա համաժողովին մասնակցում էին շուրջ 15 000 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից: Միջոցառումն ուղղված էր ոստիկանական կրթական և մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև միջազգային կապերի ձևավորմանը։
Միջոցառման շրջանակում պատվիրակությունը մասնակցեց մի շարք կրթական նիստերի, հնարավորություն ունեցավ ծանոթանալու ոստիկանական բարեփոխումների ժամանակակից մարտահրավերներին, ոստիկանության ու հանրության հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված միջոցառումներին, ճգնաժամային իրավիճակներում գործելակերպին, ձևավորված մշակույթին և այլն։ Հանդիպումներ տեղի ունեցան և կապեր հաստատվեցին մի շարք երկրների ոստիկանական կառույցների հետ։

Համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսը ևս հնարավորություն ընձեռեց ծանոթանալու ոստիկանական գործունեության ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաներին, սարքավորումներին և սպառազինությանը։

1

--00—ԼՄ