Փոխվարչապետի օգնականը ճնշու՞մ է Բրյուսովի խորհրդի անդամներին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

6

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնական Գևորգ Բարսեղյանը գրեթե ամեն օր այցելում է Բրյուսովի համալսարան, որտեղ վաղը սպասվում են ռեկտորի ընտրություններ։ Այս մասին 24News-ին հայտնում են մեր հավաստի աղբյուրները։ 
Ինչպես նշեց մեր զրուցակիցը, Բարսեղյանը Բրյուսովի համալսարանի աշխատակից չէ, ուստի հարց է առաջանում՝ ո՞րն է հաճախակի այցելությունների իմաստը:
«Բանն այն է, որ Համբարձում Մաթևոսյանը Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ նրա օգնականը այդ խորհրդի անդամ է: Վերջին օրերին տարբեր տեսակի ճնշումներ են իրականացվում Բրյուսովի համալսարանի վրա՝ կապված վաղվա՝ դեկտեմբերի 9-ին տեղի ունենալիք ԲՊՀ ռեկտորի ընտրության հետ, որին իրենց թեկնածությունն են առաջադրել գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Բրյուսովի համալսարանի անձնակազմը համոզված է, որ փոխվարչապետի օգնականի պարբերական բնույթ կրող այցելությունը համակարգային հետապնդման դրսևորումներից մեկն է», - նկատեց նա։

--00—ԻԴ