Ոստիկանության Ջերմուկի բաժնում գրանցվել են ինքնաձիգի, նռնակի, փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության տարածքային բաժինների ծառայողներն ակտիվ բացատրական աշխատանք են իրականացրել բնակչության հետ՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։

Արդյունքում Եղեգնաձորի բաժնում արձանագրվել են  հրացանի, թմբուկավոր ատրճանակի, պայթուցիչներով նռնակների  և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ Ջերմուկի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, պայթուցիչներով տարբեր տեսակի նռնակների և տարբեր տրամաչափի ու հրազենների փամփուշտների կամավոր հանձնումներ։ Հրացանի և ռազմամթերքի կամավոր հանձնումն էլ արձանագրվել է Վայքի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

--00—ԼՄ