Ո՞րն է Մուրի այցի նպատակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

timthumb

Ռիչարդ Մուրն ունի բավականին ջերմ, նույնիսկ ընկերական հարաբերություններ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մի շարք կիսամասնավոր և հրապարակային զրույցների ժամանակ Մուրը շեշտել է, որ Թուրքիայում ունեցած աշխատանքային արդյունքների և իր թուրքական պաշտոնավարմանը հետևած կարիերայի թռիչքաձև աճի համար պարտական է նաև Էրդողանին: Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խումբը։

«Ռիչարդ Մուրն արևմտյան ռազմաքաղաքական էլիտաների շրջանակներում հայտնի է իր ընդգծված ռազմատենչ և հակառուսական տրամադրություններով:

Եվ ահա այս պաշտոնյան երեկ ժամանել էր Երևան՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու։ Այցը տեղի ունեցավ շրջափակված Արցախի և Հայաստան-Ադրբեջան՝ օրեցօր լարվող հարաբերությունների ֆոնին:

Սա իհարկե բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները հանրությանը ոչ ոք չի բարեհաճում տալ։ Իհարկե, ենթադրություններ անելը դժվար չէ։

Կարող ենք ասել միայն, որ երեկ օրվա կեսից Ադրբեջանի «էկոակտիվիստները» սկսել էին հավաքել վրանները՝ պատրաստվելով բացել ճանապարհը, սակայն Մուրի այցին զուգահեռ՝ այդ գործընթացը կտրուկ սառեցվեց։ Պատահականությու՞ն է։ Ի դեպ, հայկական սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Մուրի պատվիրակությունը երեկ եղել է Ջերմուկում։ Այս մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել»։

--00—ՅՄ