Թուրքիան նոր ռազմական գործողություն է քննարկում ՌԴ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Թուրքիան նոր ռազմական գործողություն է քննարկում ՌԴ-ի հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ իր երկիրը ռուսական կողմի հետ քննարկում է Սիրիայի հյուսիսում օդային տարածքը բացելու հնարավորությունը՝ քրդական ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատի դեմ ռազմական գործողություն իրականացնելու համար։ 

Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ Թուրքիան ծրագրում է շուտով ցամաքային գործողություն սկսել։

Աքարը նշել է, որ այս գործողության հետ կապված բոլոր խնդիրները քննարկվում են Ռուսաստանի Դաշնության հետ։

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում նախանշված ռազմական հատուկ գործողությունը հակաահաբեկչական բնույթ է կրելու»։

--00—ԶՀ