Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 31, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Օղակաձև զբոսայգի և Ազատության հրապարակ՝ հարգանքի տուրք մատուցել մեծանուն բանաստեղծներ Եղիշե Չարենցի և Հովհաննես Թումանյանի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել նրանց հուշարձաններին։

նկար

Վարչապետ Փաշինյանն այցելել է նաև Կոմիտասի անվան պանթեոն՝ իր հարգանքի տուրքը բերելով այնտեղ ամփոփված Հայ մեծերի հիշատակին։

նկար

Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել հայ մշակույթի՝ կինոյի և թատրոնի, երաժշտության, գրականության, նկարչության, ճարտարապետության, գիտության, սպորտի ոլորտների կարկառուն ներկայացուցիչների, ինչպես նաև անվանի հասարակական-քաղաքական գործիչների շիրիմներին։

նկար

--00—ԼՄ