Մոսկվան պետք է կանգ առնի, ՀՀ-ին Թուրքիայի ողորմածությանը թողնելով ոչինչ չի ավարտվի. Արա Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

Մոսկվան պետք է կանգ առնի, ՀՀ-ին Թուրքիայի ողորմածությանը թողնելով ոչինչ չի ավարտվի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց 1992-98 թթ. ԱԺ փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանը։

Սահակյանի համոզմամբ, պատերազմով փորձելու են մեզ ինչ-որ լուծումներ պարտադրել։ Ըստ նրա՝ ներկայումս Ադրբեջանը, ունենալով Թուրքիայի լիակատար աջակցությունը, թևավորվել է և կարծում է, թե հիմա ամենահարմար պահն է Հայաստանից առավելը ստանալու համար։

Բանախոսի կարծիքով, Բաքուն չի գնում աստիճանական կարգավորման, այլ փորձում է միանգամից վերցնել ամեն հնարավորը։ Նախկին դեսպանի պնդմամբ, Փաշինյանն այդպես էլ չկարողացավ խաբել Թուրքիային և Ադրբեջանին, բայց մեզ խաբեց։

 --00—ԱՊ