Ստամբուլի եկեղեցում բռնկված հրդեհի մասով հետաքննություն է սկսվել․ զոհվածները 75 և 78 տարեկան են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, 24News

հրդեհ

Ստամբուլի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Դանիել Ասուպը շնորհակալություն է հայտնել բոլորին  եկեղեցու կացարանում բռնկված հրդեհից հետո ցուցաբերած աջակցության և համերաշխության համար, փոխանցում է թուրքական Anadolu գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Դանիել Ասուպը հայտնել է, որ պետական գրեթե բոլոր մարմիններից իրեն զանգահարել են, հետաքրքրվել խնդրով և իրենց աջակցությունը հայտնել հրդեհի առաջացրած հետևանքների վերացման հարցում։ 

Դանիել Ասուպը ընդգծել է, որ հրդեհի բռնկման հետ կապված հետաքննություն է սկսվել, և ավելի ուշ պատրիարքը հանդես կգա ծավալուն հայտարարությունով։

Հունվարի 23–ի երեկոյան Ստամբուլի Բեյօղլու թաղամասի հայկական կաթոլիկ Սուրբ Փրկիչ եկեղեցու կացարանային մասում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով մահացել են 75–ամյա տղամարդ և 78–ամյա մի կին։

--00—ԼՄ