«Դեղին բաճկոնները» մտադիր են նստացույց իրականացնել Փարիզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

.

Ֆրանսիական «դեղին անթև բաճկոններ» շարժման մասնակիցները 17-րդ «շաբաթօրյա ցույցի» շրջանակներում երթ են կազմակերպել, որը Հաղթանակի կամարից ընթանում է դեպի Փարիզի հինգերորդ շրջանի կողմը: Այս մասին հայտնում է Interfax.ru-ը:

Աղբյուրի փոխանցմամբ երթը պետք է ավարտվի Էյֆելյան աշտարակի մոտակայքում՝ Մարսյան դաշտում անցկացվելիք նստացույցով (sit-in):

Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «դեղին բաճկոնները» պատրաստվում են իրենց գլխավոր ազգային օրվա՝ մարտի 16-ի միջոցառումներին, երբ նախատեսվում է ավարտին հասցնել նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ անցկացվող համազգային քննարկումները, որոնց անցկացման առաջարկով վերջինս հանդես էր եկել անցյալ տարվա նոյեմբերին բողոքի հզոր ալիքի բռնկումից հետո: