ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է՝ Հալեպում երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

ՔԿ

Այս պահի դրությամբ առկա ճշգրտված տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվածների թվում են ազգությամբ երկու հայեր, որոնցից մեկը երկքաղաքացի (Սիրիայի և Հայաստանի), գրում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

Ըստ գերատեսչության՝ աշխատանքներ են տարվում նաև Թուրքիայում տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվություն ստանալու ուղղությամբ։

Նոր տվյալներ ստանալուն պես կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիրայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով կան զոհեր նաև հայկական համայնքի շրջանում։ Ըստ 24News-ի աղբյուրի՝ զոհերի թիվը 4 է։

Հիշեցնենք, որ գիշերը 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայում և Թուրքիայում, որը տևել է 3-4 վայրկյան։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 300-ը։

--00—ԼՄ