Երևանի Հաղթանակ թաղամասի փողոցների խաչմերուկում անասնագոմ է  այրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

նկար

Փետրվարի 12-ին՝ ժամը 23։09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասի 6-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի տանիքում (մոտ 50 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։39-ին, մարվել՝ 23։50-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 15 քմ)։

Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 17 խոճկոր։

--00—ԼՄ