Իլոն Մասկը կլքի Twitter-ի ղեկավարի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

mask

Իլոն Մասկը մտադիր է մինչև տարվա վերջ լքել Twitter-ի ղեկավարի պաշտոնը․ 

«Ենթադրում եմ, որ մինչև այս տարվա վերջ ժամանակ կգտնվի մեկ ուրիշին գտնելու համար, ով կգլխավորի ընկերությունը»,-հայտարարել է նա։ Գրում է Bloomberg-ը։

Մասկը նախատեսում է «կայունացնել կազմակերպությունը»՝ համոզվելով, որ «այն ֆինանսապես առողջ վիճակում է»:

--00—ՍՊ