ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավոր Շուշանիկ Նիկողոսյանի երդման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Նախագահական նստավայրում, Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ՝ այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Նիկողոսյանի երդման արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

--00—ՅՄ