Տարածքային ամբողջությու՞ն, թե՞ ազգերի ինքնորոշում․ Զախարովան պատասխանել է սադրիչ հարցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏ 18, 24News

maria-zaxarova-634x445

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Ռուսաստանը տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքներին և որն է համարում առաջնահերթ, տեղեկացնում է «Մոսկվա-Բաքու» լրատվական հարթակը։

Ի պատասխան տրված հարցի, Մարիա Զախարովան ասել է, թե սահմանել ռուսական արտաքին քաղաքականության համար որն է  առավել կարեւոր՝ տարածքային ամբողջականության իրավունքը, թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, նույն է, ինչ ատրճանակը պահել մարդու քունքին ու հարցնել նրան, թե ուզում է, որ իրեն գնդակահարեն գլխի աջ կեսից, թե ձախ կեսից։

«Կան բաներ, որոնք անբաժանելի են եւ այս մասին բազմիցս գրվել է, հատկապես իրավարար փաստաթղթերում, որոնք հանդիսանում են հիմք ժամանակակից միջազգային իրավունքի համար։ Այս բաները չի կարելի դիտարկել առանձնաբար, իրարից կտրված։ Իմ կարծիքով չի կարելի ընտրություն կատարել մեկի կամ մյուսի միջեւ։ Ամբողջության մեջ այս ամենը կարող են աշխատել, այլապես այն կդառնա զենք, որի փողը կուղղվի հենց քո դեպ, քո պետության դեմ, ժոսովրդի դեպ»,- մանրամասնել է Մարիա Զախարովան։