Ադրբեջանը Ջերմուկում 139կմ/ք տարածք է օկուպացրել. ԳՇ պետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան այցելել է Ջերմուկ։

ՀՀ ԳՇ պետ Էդուարդ Ասրյանը նախարարին է ներկայացրել Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի ու դրա հետևանքների վերաբերյալ տվյալներ։ Ըստ ԳՇ պետի` այժմ հակառակորդը ՀՀ ինքնիշխան տարածքում է գտնվում` 139 կմ/ք մակերեսով։ ՀՀ սահմանների ներսում ընդհանուր ներթափանցման խորությունը կազմում է 7կմ-ից ավելի, իսկ ճակատը՝ 11կմ։

«Մենք, մեր առաքելությունը և երկու դեսպանները ցանկանում էինք մեր աչքով տեսնել կատարվածը», - հավելել է Կոլոնան։

--00—ՅՄ