Բերման են ենթարկվել «Շերեփ» ռեստորանի տնօրենը, մենեջերները, պահեստապետն ու հյուրընկալը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

7094471b-239b-42e7-ad99-6219e4feaa65.jpg

Մայիսի 9-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկների կողմից Երևանի կենտրոնում հերթական անգամ կանխվել է մի խումբ անձանց միջև խուլիգանական դրդումներով հետագա ծեծկռտուք լինելու միջադեպը, գրում է Shamshyan.com-ը։ 

Ժամը 16։15-ի սահմաններում պարեկները խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել  մի խումբ անձանց։ 

Պարզվել է, որ Ամիրյան 1 հասցեում գործող «Շերեփ» ռեստորանային համալիրում առաջացած վճարման հաշվի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ռեստորանի աշխատակիցների և հաճախորդների միջև, որի ժամանակ կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը և փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց և հնչեցրել հայհոյանքներ։ 

Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել՝ նշված ռեստորանի տնօրեն Երևանի բնակիչ 35-ամյա Ստեփան Գալստյանը, Երևանի բնակիչ 38-ամյա Ցոլակ Կարլսյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ 36-ամյա Սմբատ Ալիխանյանը, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոբերտ Փանոսյանը, ով աշխատում է նշված ռեստորանում որպես մենեջեր, Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Արգիշտի Սիմոնյանը, ով աշխատում է նշված ռեստորանում որպես մենեջեր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 35-ամյա Նարեկ Աբրոյանը, ով նշված ռեստոնարի հյուրընկալն է եղել, Երևանի բնակիչ 25-ամյա Սոկրատ Բոյաջյանը, ով աշխատում է նշված ռեստորանում պահեստապետ, և Ոստիկանություն է հրավիրվել Երևանի բնակիչ 35-ամյա Օֆելյա Ալիխանյանը։

--00—ԶՀ