Էրդողանի կուսակցությունը ձայներ է կորցրել 75 նահանգում, ավելացրել՝ 6-ում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Screenshot 2023-05-16 155720

Թուրքիայում անցկացված 28-րդ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը, որի առաջնորդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ստանալով քվեների 35%-ը, ապահովել է ամենաբարձր ցուցանիշը, փոխանցում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական աղբյուրների՝ 2018-ի ընտրությունների համեմատ ԱԶԿ-ն 75 նահանգում կորցրել, իսկ 6 նահանգում ավելացրել է իր քվեների քանակը:

Վերոնշյալ 6 նահանգներն են՝ Թուրքիայի արևմուքում գտնվող Իգդիրը, հարավ-արևմուտքում՝ Բաթմանը, Շըրնաքը, Դիարբեքիրը և Հաքքարին, իսկ հյուսիս-արևմուտքում՝ Բայբուրթը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողովի նախագահ Ահմեդ Յեները պաշտոնապես հայտնել է, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ 50%+1 քվե։ Ուստի նախագահական ընտրությունները տեղափոխվել են 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։

--00—ՅՄ