Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Screenshot_10

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հայտնում է Ermenihaber.am-ը։

Զրույցի ընթացքում քննարկվել են Մոսկվայում Սիրիայի հարցով անցկացված արտգործանախարարների քառակողմ հանդիպմանն առնչվող հարցեր։

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացել էր հանդիպում որին  մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարները: Այդ Հանդիպումից հետո աշխատանքներ են սկսվել Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզի նախապատրաստման ուղղությամբ։

--00—ՅՄ