Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ու Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովի ու Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Երկու հեռախոսազրույցների ժամանակ  քննարկվել է Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերը:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ երեկ Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների միջև տեղի էր ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում նույնպես քննարկվել էր Ուկրաինայի հարցը:

Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը նշել էր, որ Կիևը պետք է կատարի ռուսական պահանջները:

--00--ՄՀ