Փրկարարները հայտնաբերել են Բջնիի մոտ մոլորված 20-ամյա երիտասարդներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

photo_2023-06-07_09-14-34

Հունիսի 6-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի մոլորվել են Բջնի գյուղի սարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին (Հ. Մ., ծնված 2003 թ. և Դ. Գ., ծնված 2003 թ.) և ուղեկցել Աղբյուրակի ջրամբարի մոտ:

--00—ՅՄ