Ոստիկանները խոշտանգել են պաշտպանյալին, ֆիզիկական ուժ կիրառել փաստաբանի նկատմամբ. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24News

Ոստիկանության աշխատակիցները Երևանի Կենտրոնի բաժանմունքում ձեռնաշղթաներ են հագցրել, գետնին պառկացրել ու մի քանի հոգով ծեծի ենթարկել փաստաբան Կարեն Ալավերդյանի պաշտպանյալին, ինչպես նաև միջամտության փորձից հետո ֆիզիկական բռնություն կիրառել հենց իր՝ փաստաբանի նկատմամբ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կարեն Ալավերդյանը։

«Երբ մտա շենք, լսեցի պաշտպանյալիս բղավոցներն ու չհարվածելու պահանջները։ Մի կերպ ներս մտա ու տեսա, թե ինչպես են պաշտպանյալիս ձեռնաշղթաներ հագցրել, պառկեցրել գետնին ու ոտքերով հարվածներ են հասցնում մարմնի տարբեր մասերին», - պատմել է նա։ Ալավերդյանը նաև նշել է, որ իր գործուն միջամտության հետևանքով մի պահ ծեծն ու խոշտանգումները դադարել են, հետո, սակայն, նույն օպերլիազորների խումբը կրկին ներս է ներխուժել ու շարունակել բռնություններն արդեն իր ու իր պաշտպանյալի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԶՀ