Անհատ ձեռներեցն անզգուշորեն կրակել է ինքն իր վրա․ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

1

Այսօր՝ մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։50-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ սրունք-թաթային հոդի շրջանի միջային պճեղի շրջան կույր ծակած վերք, մետաղական օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի և հետաքննիչի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ավան-Առինջ թաղամաս բնակիչ՝ 44-ամյա Կարեն Ղարիբյանն է։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է ու վիրավորի կյանքին վտանգ այլևս չի սպառնում, Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողերը պարզել են, որ Կ. Ղարիբյանը վնասվածքը ստացել է իրենց շենքին հարակից իրեն պատկանող ավտոտնակում օդամղիչ ատրճանակը մաքրելու ժամանակ, և դա տեղի է ունեցել անզգուշությամբ կրակելու հետևանքով։

Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքնչական բաժանմունքում նյութեր են նախապարաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ղարիբյանն անհատ ձեռներեց է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս