Կոտայքում 36-ամյա վարորդը Lexus-ով կողաշրջվել է․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 25, 24News

befunky_collage_2023_06_25t103041_324.thumb_.jpg

Այսօր՝ հունիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 06։00-ի սահմանում Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի բնակիչ 36-ամյա Ռոման Մանուկյանը Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Լեռնանիստ բնակավայր տանող ճանապարհի հատվածում հանդիպակաց փորձել է մտնել դեպի Լեռնանիստ բնակավայր տանող հատված և իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել և հայտնել է բնակչին պատկանող կարտոֆիլի ցանքատարածության մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ․ Մանուկյանն ու ուղևորը՝ նրա համագյուղացի 36-ամյա Զոհրապ Օհանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
--00--ԶՀ