ՌԴ-ում մեծ ցնցումներ կլինեն, եթե Պուտինը համակարգային փոփոխությունների չգնա. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Եթե ՌԴ-ում համակարգային փոփոխություններ չկատարվեն, մեծ ցնցումներ կլինեն, որին կմիջամտեն նաև տարբեր երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, գործակալական ուժեր, ինչը եղավ Հայաստանում 2018-ին: Մի Պրիգոժինը չէր կարող նման ակցիա իրականացնել, բնականաբար, կան գեներալներ, ուժեր, որոնք ևս մասնակցություն ունեցել են այս գործընթացին: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ, քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ քաղաքագետը նշեց, որ այդ պատերազմում որոշվում է ապագա աշխարհակարգը և պատահական չէ, որ միջնորդներ են հայտնվել Չինաստանի և Թուրքիայի տեսքով, պատերազմը վերաբերում է բոլորին, եթե զինադադար լինի, լինելու է ինչ-որ սկզբունքների շուրջ, որն ազդելու է ամբողջ աշխարհի քաղաքականության վրա:

Խոսելով Վաշինգտոնում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից և բանակցային գորխընթացից՝ քաղաքագետը նշեց, որ Հայաստանի իշխանությունը ընդամենը օբյեկտ է դարձել և ոչ մի գործընթաց չի կարողանում ձեռնարկել, Հայաստանի ճակատագիրը կախված է նրանից, թե դրսի ուժերն ինչ ազդեցություն կունենան այս հարցում: «Պայքարը Արևմուտքի և ՌԴ-ի միջև է, իսկ Արցախի հայերի իրավունքի հարցը Արևմուտքի ձեռքում դարձել է միջոց Ադրբեջանին վերահսկելու համար»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ