Վստահ եմ, որ դա տեղի կունենա շուտով․ Մեսսին՝ հավաքականում կարիերան ավարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24news

1200x-1-750x375

Լիոնել Մեսսին խոստովանել է, որ շուտով կավարտի կարիերան Արգենտինայի հավաքականում։ Հայտնում է Armsport.am-ը։

— Ե՞րբ եք պատրաստում ավարտել կարիերան ազգային հավաքականում:

— Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Կարծում եմ՝ դա տեղի կունենա այն պահին, երբ պետք է լինի։ Ես ամեն ինչի հասել եմ, ուստի հիմա մնում է միայն վայելել։ Աստված կասի, թե երբ կգա հեռանալու հարմար պահը:

Համոզված եմ, որ շուտով դա տեղի կունենա: Դա նորմալ է՝ հաշվի առնելով իմ տարիքը: Բայց ես չգիտեմ, թե կոնկրետ երբ կգա հարմար պահը։ Ես շարժվում եմ օրից օր, վայելում եմ այն ​​բոլոր գեղեցիկ բաները, որոնք շրջապատում են ինձ:

Մենք թիմում ստիպված էինք դժվար ժամանակներ անցնել։ Մեզ բախտ վիճակվեց հաղթել աշխարհի առաջնությունում և Ամերիկայի գավաթում: Ժամանակն է վայելել»,- ասել է «Ինտեր Մայամիի» 36-ամյա հարձակվողը TV Publica-ին։

--00—ՅՄ