Մգեցված ապակիներով «Մերսեդես»-ի վարորդը ներկայացել է Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

f99c88ab-e8db-463c-bcbb-08fe33d4a77c.jpg

Այսօր՝ հուլիսի 21-ին, ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին նկատել են Mercedes  մակնիշի 07 ZS 070 համարանիշի ավտոմեքնենան, որի ապակիները եղել են մգեցված։

«Ծովագյուղ» սուպերմարկետի մոտ կանգնեցվել է Mercedes-ը։

Ըստ shamshyan.com-ի, հիշյալ մեքենայի վարորդը ներկայացել է որպես Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի պետի տեղակալ՝ իրավախախտման վերաբերյալ ակտից խուսափելու համար:

Անկախ այդ հանգամանքից, պարեկները կատարել են օրենքով վերապահված իրենց աշխատանքը:

Հարցին, թե ինչո՞ւ է ներկայանում որպես Էրեբունու քննչական պետի տեղակալ, վարորդը պատասխանել է.

«Ասել եմ՝ նախկին քննչական պետի տեղակալ»։

Աղբյուրի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը Արտակ Հախինյանն է։

--00—ԶՀ