Արցախցիները բալկոններում բադրիջա՞ն աճացնեն, Փաշինյանը նման խոսքերով ատելությունը խորացնում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, 24News

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը ցույց տվեց, որ պատերազմը չի ավարտվել, շատերը երևի հասկանան մի օր դա, սահմանին են կրակում, մարդ են առևանգում, արգելում հումանիտար բեռների մուտքը գործել, թշամին իր ծրագրերը հերթով իրականացնում է: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

«Ալիևի դեմը ո՞վ պետք է առնի, որ վարքագիծը փոխի, եթե մենք գործողություններ չենք անում: Եթե ԱՄՆ-ին պետք լինի, ԱՄՆ-ի ինքնաթիռները հումանիտար բեռը տեղ կհասցնեն, դա իրենց պետք չէ, նրանց համար գազն ավելի կարևոր է: Ի՞նչ է, ցանկություն ունեն բեռը տեղ հասցնել, վախենում են, որ իրենց վրա կրակելո՞ւ են, նույնն էլ վերաբերում է Եվրոպային ու Ռուսաստանին:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ արցախցիներին 150 միլիարդ են տրամադրել, ինչու բանջարեղեն չեն աճեցրել, քաղաքագետը նկատեց. «Արցախցիները բալկոններում պետք է բադրիջան աճացնե՞ն, պատերազմի պատճառով շատերը տեղափոխվել են բազմաբնակարան շենքեր, այս ամենը արվում է մի բանի համար, որ ժողովրդի մեջ ատելությունը խորացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ