Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 23, 24News

վթար

Օգոստոսի 21-ին, ժամը 15.50-ին, Երևանի Իսակովի պողոտայում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ-2106»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 21-ին, ժամը 19.45-ին, «Օպել» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Քանաքեռ-Զեյթունի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի մեքենայի վարորդը Էջմիածին քաղաքի Արագած զանգվածում վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 22-ին, ժամը 09.30-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի Կոլտ», «Օպել» և «Հոնդա Ակորդ» մակնիշի մեքենաներ: Հինգ քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 22-ին, ժամը 11.35-ի սահմաններում, Մայակովսկի-Ձորաղբյուր ճանապարհին իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի մեքենաներ: «Օպելի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 22-ին, ժամը 10.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակում իրար են բախվել «ՎԱԶ-2107», «Մերսեդես» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Մերսեդեսի» և «Օպելի» վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 22-ին, ժամը 21.00-ին, «Վոլվո» մակնիշի մեքենան Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 361-րդ կմ-ին բախվել է ճամփեզրին կայանված «ՈՒԱԶ 31512»-ին: «ՈՒԱԶ 31512»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Օգոստոսի 22-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Տավուշի մարզի Կողբ բնակավայրի վարչական տարածքում իրար են բախվել «Օպել Աստրա» և «Հունդաի» մակնիշի մեքենաներ: «Օպել Աստրայի» ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 --00--ԼՀ