Արցախում իրավիճակը պատշաճ կերպով չկարգավորելը կարող է ազդել ԵՄ–ի հետ կապերի վրա. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

բո

Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի լուծումը պատշաճ կերպով չիրականացնելը կարող է գործնական ազդեցություն ունենալ Եվրամիության հետ հարաբերությունների վրա։ Այս հայտարարությունն արել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Եվրամիությունը կշարունակի Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հրատապ լուծման անհրաժեշտության առումով ազդել Բաքվի վրա, քանի որ դա պատշաճ կերպով չկատարելը կարող է գործնական ազդեցություն ունենալ ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա»,– ասված է Բորելի հայտարարության մեջ։

Միաժամանակ շեշտվում է, որ Ադրբեջանի հետ 2022թ․ հուլիսի 18-ին էներգետիկայի ոլորտում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կասեցում ներկայում չի դիտարկվում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը շարունակում է ուշադիր հետևել Լաչինի միջանցքում և դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին և դրանց հումանիտար հետևանքներին։ Բորելը հիշեցրել է, որ ԵՄ-ն բազմիցս կոչ է արել բացել միջանցքը։ Հիմա էլ շարունակում է ամենաբարձր մակարդակով ակտիվորեն մասնակցել Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների փոխընդունելի կարգավորման ուղղությամբ աշխատանքում օգնություն ցուցաբերելու հարցում։

 

--00—ԼՀ