Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

եվ

Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը։ Այս տեսակետը հայտնել է իտալական կուսակցությունների Noi Moderati դաշինքի առաջնորդ Մաուրիցիո Լուպին՝ անդրադառնալով սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Բաքվի ծավալած ագրեսիային։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է ANSA-ն, Լուպիի խոսքով՝ անսահման մտահոգություն է առաջացնում լուրն այն մասին, որ Ադրբեջանը փակել է օդային տարածքը Հայաստանի համար և հայտարարել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական» ռազմական գործողություն սկսելու մասին։

«Մենք փորձից գիտենք, ցավոք, թե ինչի կարող է վերածվել պաշտոնապես սահմանված հակաահաբեկչական գործողությունը, որն իրականում իրենից ռազմական օկուպացիա է ներկայացնում»,- նշել  է Մաուրիցիո Լուպին և հավելել. «Եվրոպան չի կարող անտարբեր դիտել հայ ժողովրդի դեմ հերթական ցեղասպանությունը, քանի որ սա այն է, ինչ պատկերված է հորիզոնում: Ես խնդրում եմ Իտալիայի կառավարությանը միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչների համար վտանգավոր, եթե ոչ մահացու էսկալացիայից խուսափելու համար»:

--ԼՀ--