Արցախով չեն սահմանափակվելու, Երասխն են վերցնելու, մտնելու են Տավուշ, Գեղարքունիք, իսկ հետո Սյունիք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1e3fa050b44151de4fa62eeb45d8d06a_M

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչեւ չփոխվի իշխանությունը, մեր նկատմամբ վերաբերմունքը չի փոխվի։ Այս իշխանության ամեն օրը մենք վճարել ու դեռ վճարելու ենք տարածքներով ու զոհերով։

Մեծ քաղաքականության մեջ չկան դաշնակիցներ եւ բարեկամներ, այլ կան շահեր, իսկ այդ շահերը, այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակում, գոյաբանական են անգամ ամենամեծ երկրների համար, ոչ ոքի, նաեւ մեզ, չեն խնայելու, մինչեւ մենք չփոխենք քաղաքականությունն ու լինենք ադեկվատ իրողություններին։

Չկարծեք, թե Արցախով են սահմանափակվելու, հետո Երասխն են վերցնելու, մտնելու են Տավուշ ու Գեղարքունիք, հետո Սյունիքի հերթն է գալու ու այդ ամենն արագ է լինելու։

Մեկ է, վերջում դրանք գնալու են, բայց կորուստներն անվերադարձ են»։

--00—ՅՄ