Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ․ քննարկվել է ԼՂ-ի շուրջ ստեղծված իրադրությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

photo_2023-09-21_18-56-02

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: 

Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և այլ պաշտոնատար անձինք:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունն ու դրա հաղթահարմանն ուղղված հետագա քայլերը:

--00—ՅՄ