Թուրքիան հերթական ռազմաօդային գործողությունն է իրականացրել Իրաքի հյուսիսում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,24News

աթս

Թուրքիայի պատշպանության նախարարության կողմից տարածված գրավոր հայտարարության համաձայն՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան հերթական անգամ Իրաքի հյուսիսում ռազմաօդային գործողություն է իրականացվել: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Գործողությունն իրականացվել է Իրաքի Մեթինեի, Հաքուրքի, Քանդիլի, Գարայի և Ասոսի շրջաններում:

Հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռային հարվածներ են հասցվել Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորումների կողմից օգտագործվող քարանձավներին և ապաստաններին, որտեղ գտնվել են խմբավորումների պատասխանատու անձինք:

Ընդհանուր առմամբ տեղեկացվում է 16 թիրախի ոչնչացման մասին:

Նշենք, որ նմանօրինակ գործողություն Իրաքի Մեթինեի, Հաքուրքի, Քանդիլի, Գարայի շրջաններում իրականացվել էր նաև հոկտեմբերի 1-ին, որի ընթացքում ոչնչացվել էր 20 թիրախ: 

Թուրքիայի պաշտպանական գերատեսչության տարածած տեքստում նշված է. «Պայքարը չի ավարտվելու այնքան ժամանակ, մինչև գեթ մեկ ահաբեկիչ այնտեղ չմնա»: 

--00—ԼՀ