Արցախի պողոտայի բնակարաններից մեկում gազի բալոն է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

387861387_277176521945124_4072641644977886414_n.thumb_

Հոկտեմբերի 9-ին, ժամը 06։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 4 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։08-ին, մարվել՝ 07։27-ին։ Այրվել է բնակարանի խոհանոցը (մոտ 20 քմ)՝ գույքով։

--00—ՅՄ