Ամերիկացիները նորից կարող են վերադառնալ ֆուտբոլ դիտելուն․ Իբրահիմովիչ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

0_Zlatan-Ibrahimovic-2-615x375

Զլատան Իբրահիմովիչը կարծում է, որ Լիոնել Մեսսիի՝ «Ինտեր Մայամի» տեղափոխությունը ԱՄՆ-ում կվերակենդանացնի հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ:

«Հիմա, երբ կա Մեսսին, նրանք (ամերիկացիները) կարող են վերադառնալ ֆուտբոլ դիտելուն: Երբ ես հեռացա, նրանք նորից սկսեցին բեյսբոլ դիտել»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։

Իբրահիմովիչը MLS-ի «Լոս Անջելես Գելեքսիում» հանդես է եկել 2018-ից 2019 թվականներին:

--00—ՅՄ