ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

photo_2023-10-26_11-34-40

Հոկտեմբերի 25-ին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Բիյագովն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Մեծություն Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ Ալեքսանդրին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Թագավորական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողության շրջանակներում Նիդերլանդների թագավորն ընդունել է ՀՀ դեսպանին: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-նիդերլանդական հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։

--00—ՅՄ