Ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը եզրափակվեց «Ուրարտու»-«Շիրակ» խաղով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

ֆ

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը եզրափակվեց «Նոա»-«Ալաշկերտ», «Ուրարտու»-«Շիրակ» խաղերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  «Նոա»-ն սեփական հարկի տակ ընդունելով «Ալաշկերտ»-ին` առավելության հասավ 4:2 հաշվով: «Նոա»-ից աչքի ընկան Արթուր Միրանյանը, Դյուդոննե Մբոկանի Բեզուան, Իլիաս Ալհաֆտը, Էդգար Մովսեսյանը, իսկ «Ալաշկերտ»-ից` Լևանի Կուտալիան և Տարոն Ոսկանյանը: 

Տուրի վերջին խաղում «Ուրարտու»-ն տանը մրցեց «Շիրակ»-ի հետ: Այս հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով: «Շիրակ»-ից գոլերը խփեցին Դոնալդ Կոդիան ու  Համլետ Մնացականյանը, իսկ «Ուրարտու»-ից` Յայա Սանոգոն ու Թեմուր Ջիկիան:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրը կմեկնարկի նոյեմբերի 2-ին:

--00—ԼՀ