Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը․ ՊԵԿ-ի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

1

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես, նշված է.

«Այս օրերի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հրապարկային հայտարարություններով (http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5791http://petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=5793) և, թույլատրելիի սահմաններում, ներկայացրել  «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավար անձանց կողմից կատարված խախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Հաշվի առնելով նախնական քննության գաղտնիությունը և կարգը՝ «Սպայկա» ՍՊ ընկերության և նրան  փոխկապակցված ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործի այլ տվյալների հրապարակումը այս պահին անթույլատրելի է:

Կոչ ենք անում մանիպուլյացիայի չենթարկել հանրային կարծիքը և անօրինական ազդեցություն չգործադրել քրեական գործի նախաքննության ընթացքի վրա»։

 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս