Փաշինյանին ստիպելու են կառավարության կազմը փոխել և ընտրություն կատարել ՌԴ-ի ու Արևմուտքի միջև

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Բաքուն ուզում է միջազգային պարտավորությունների տակից դուրս գալ, ակնկալում է Հայաստանի ղեկավարների օժանդակությունը, իրավիճակը արդարացնելու և պատասխանատվությունը իր վրայից գցելու համար հրավիրում է առանց միջնորդների հանդիպման։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

«Ալիևը Փաշինյանին հրավիրում է պատասխանատվությունը կիսել Արևմուտքին հակադրվելու համար, Փաշինյանը պետք է գցի-բռնի՝ դրանից ինչ է ստանալու։ Էրդողանը Արևմուտքի հետ ուզում է գնալ առճակատման, եթե չգնա, «ՀԱՄԱՍ»-ի առջև իր առաջնորդի հեղինակությունը կկորցնի։ Նա նաև ուզում է «3+3» ձևաչափով միասին Արևմուտքի դեմ ճակատ բացել, «դիմակը հանել է», քայլեր է անում, ցանկանում է Բայդենին հեռացնել»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ