Բաքուն պատրաստ է բանակցությունների, ինչը չեմ կարող ասել հայ գործընկերների մասին. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Ռուսաստանը հրավերներ է ուղարկել Երևան և Բաքու Մոսկվայում հանդիպումների և երրորդ երկրներում բազմակողմ միջոցառումների շրջանակում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բաքուն միշտ հաստատել է իր պատրաստակամությունը, ցավոք, նույնը չի կարելի ասել հայ գործընկերների մասին։ Միգուցե Հայաստանի իշխանությունների խորհրդականները Վաշինգտոնից, Բրյուսելից կամ Փարիզից կարողանան ավելի հետաքրքիր և լավ բան առաջարկել, բայց պետք է նայել անցյալի փորձին։ Բոլորն արդեն տեսել են, թե ինչի հանգեցրին Պրահայի և Բրյուսելի հավաքները»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 --00—ԼՀ