Երեւանը կարծում է, որ Բաքվի հետ բանակցությունները պետք է շարունակվեն արեւմտյան հարթակներում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանի հետ բանակցությունները պետք է շարունակվեն արևմտյան հարթակներում, ինչպես նախկինում էր։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Մեզ համար շատ կարևոր է շարունակել արդեն ձևավորված բանակցային ձևաչափերը։ Դուք գիտեք, որ Վաշինգտոնում ձևավորվել է արտգործնախարարների հանդիպումների ձևաչափ, ինչպես նաև Եվրամիության միջնորդությամբ երկրների ղեկավարների միջև բանակցությունների ձևաչափ։ Դա լեգիտիմություն է հաղորդում բանակցություններին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՀ