Եթե ​​Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել նրան, բայց հայերը հիմար չեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ու

Լուկաշենկոն նեղացած չէ Փաշինյանից և վստահ է, որ Հայաստանը ներկա դաշնակիցների հետ է լինելու։ Այս մասին  ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ 

Լուկաշենկոն հիշել է Փաշինյանի հետ ունեցած իրենց նախորդ զրույցները, որում Փաշինյանը նշել է, որ նեղացած է միայն ռազմաքաղաքական համագործակցությունից, իսկ տնտեսականից՝ ոչ։

«Երբ ես խոսում էի Փաշինյանի հետ, նա ասաց, որ սա այլ ձևաչափ է` տնտեսական, մենք նեղացած ենք ռազմաքաղաքական ՀԱՊԿ-ից, իսկ դա տնտեսություն է»։

Լուկաշենկոն նշել է նաև.

«Եթե ​​Հայաստանը ցանկանում է տնտեսապես մեռնել, մենք կարող ենք կորցնել նրան, բայց ես չեմ կարծում, որ հայերը հիմար մարդիկ են»։

 --00--ԼՀ